Վահան Տերյան

Միթե վերջին պոետն եմ ես

Միթե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի.
Մահն է արդյոք, թե նինջը քեզ
Պատել, պայծառ Նաիրի:

Վտարանդի, երկրում աղոտ,
Լուսեղ քեզ եմ երազում,
Եվ հնչում է, որպես աղոթք
Արքայական քո լեզուն:

Հնչում է միշտ խոր ու պայծառ,
Եվ խոցում է և այրում.
Արդյոք բոցե վարդերդ են վառ,
Թե վերքերն իմ հրահրուն:

Ահով ահա կանչում եմ քեզ 
Ցոլա, ցնորք Նաիրի.-
Միթե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի...

 

Այս բանաստեղծությության մեջ ամեն մի գույն տեսնում եմ, շատ գեղեցիկ և վառ գույներ: Չգիտեմ շատ եմ հավանում հանգավորումը ընտրված բառերը և այլն: 

 

Обсудить у себя 0
Комментарии (0)
Чтобы комментировать надо зарегистрироваться или если вы уже регистрировались войти в свой аккаунт.
накрутка подписчиков вк
Сона Хачатрян
Сона Хачатрян
Было на сайте никогда
Читателей: 1 Опыт: 0 Карма: 1
все 1 Мои друзья