Սովորում եմ...Photoshop (տնային աշխատանք)

Комментариев: 0

Մտորումներ ու էլի մտորումներ...

Ողջույ՜ն այսօր պիտի խոսեմ Էռնեստ Հեմիգուեի« Ծերունին և ծովը» վիպակի մասին...Կարդալով այս վիպակը, ինձ համար նոր բաներ բացահայտվեցին, մարդկանց և կենդանիների հավերժ պայքարը ինձ տխրեցրեց, հասկացա որ մարդիկ դեռ այն համոզմունքին են, որ կենդանիները ստեղծված են որ մարդիկ ուտեն նրանց...իսկ իմ կարծիքով դա շա՜տ-շա՜տ-շա՝՝տ...սխալ է: Ինչպես կարելի է այդպիսի բաներ մտածել, նրանք էլ են էակ ինչպես և մենք ՄԱՐԴԻԿ, բայց արդյքոք մենք մարդիկ ենք, եթե այդպիսի բաներ ենք մտածում...Այս վիպակում շատ պարզ ցույց էր տրվում կենդաինիների զգացմունքները, այս դեպքում ձկան...

Комментариев: 0

«Գլուխ 10»- Երաժշտություն...մի կյանք

Ինձ ճանաչող մարդիկ կասեն, որ ես այդքան էլ տարված չէմ երաժշտությամբ, բայց ինձ համար երաժշտությունը մի աշխարհ է որում ես եմ ու ես...Երաժշտությունը կարող է ամեն մարդու մեջ արթնացնել հիանալի զգացումներ : Ինձ համար երաժշտությունը կյանքի աղբյուրէ, պետք է խոստովանեմ՝ես երաժշտությամբ չեմ ապրում, ինձ համար երաժշտություն լսել ըսիրելի զբաղմունքէ, բայց երբ տխուր եմ և ոչոքիչ եմ ուզում տեսնել ու լսել ինձ միայն երաժշտությունն է հասնում օգնության : Կարծում եմ, որ երաժշտությունը մարդու հետ կարող է վարվել ինչպես ցանկանա : 21-րդ դարում պետք է ցավով խոստովանեմ, որ բոլորս շեղվել ենք իրական արժեքներից և չէնք մտածում մեր ապագայի մասին և լսում ենք ռաբիսորը կարծում եմ, մեր կյանքում համար առաջին փոփոխության կարիքն ունի : 

Комментариев: 0

Ջաննի Ռոդարի...Ջելսոմինոն աաբեբաների աշաարհում... «Գլուխ 9»

 

 Երիտասարդները հարմարությանն այնքան էլ չեն նայում.     Դու էլ ե՞ս այդպես մտածում, այդ դեպքում ինչի՞ն են ուշադրություն դարձնում երիտասարդները:

1.    Որոշ դեպքերում այո, որոշներում էլ ոչ: Երբ հոգնած եմ ու ուզում եմ քնել պարկել ու հանգստանալ, որտեղ պատահի ընկնում եմ ու ուշադրություն էլ չեմ դարձնում որտեղ եմ քնել ու ոնց եմ քնել ընդհանրապես: Իսկ երբ ուղղակի ուզում եմ պարկել, պիտի ամպայման լինի փափուկ ու մաքուր տեղեր: Կարծում եմ, որ բոլորն են այդպես, բայց իհարկե բացառություններ էլ կան, մարդիկ կան որ միշտ պիտի մաքուր լինի շրջապատը, կան նաև, որ ուշադրություն էլ չեն դարձնում:

Դոմիսոլը ինչպիսի՞ կերպար է. Մեր շուրջը կա՞ն այդպիսի արվեստագետ-կերպարներ:

2. Դոմիսոլմեկ բառով ԽՈՐԱՄԱՆԿ մարդ: Կարծում եմ, որ նա իր համար էր օգնում Ջելսոմինոյին, Ջելսոմինոին նա իր շահի համար էր օգտագործում, բայց Ջելսոմինոյի համար էլ էր դա մի փոքր լավ: Արվեստագե՞տ, չեմ կարծում որ նա արվեստագետ էր ուղղակի նա այդ գործով էր 
զբաղվում: Կարծում եմ որ նրա նմանները հիմա շատ-շատ են հազարավոր 
և Հայաստանում և ողջաշխարհում:

Երիտասարդները հարմարությանն այնքան էլ չեն նայում. Դու էլ ե՞ս այդպես մտածում, այդ դեպքում ինչի՞ն են ուշադրություն դարձնում երիտասարդները

 

3.    Ինչ՞ի համար են թատրոնները, առաջին հայացքից շա՜տ հեշտ հարց, բայց դա այդքան էլ այդպես չէ…  Այս ժամանակներում չակերտովոր տաղանդների, երևի հասկացաք ինչ էի ուզում ասել…Բայց այն ժամանակ ումից էլ հարցնեիր կասեին «մեր մեծերի» իսկ հիմա կան մեծե՞ր… կարծում եմ միայն հիշողություններում, բայց կան նաև բացառություններ…Ճիշտն ասած չէմ հասկանում ինչ է թատրոնը: Միգուցե հասկանում եմ, բայց չէի ուզի հասկանալ:

Комментариев: 0

Մեր համերգը...

Ողջույ՜ն ապրիլի 23-ին կայացավ մեր դաշնամուրի համերգը: Համերգը նվիրված էր «Հայոց Եղեռնի» զոհերին, մեր համերգի խորագիրն էր «Վերածնունդ»: Ընդգրկված էին միայն հայ կոմպոզիտորների աշխատանքներ: Ես կոմիտասի «Քելե-քելե» ստեղծագործությունն  էի կատարում, առաջարկում եմ տեսնել: 

Комментариев: 0

Ջաննի Ռոդարի- Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում…«Գլուխ 8»

1.    Կարծում եմ, որ կյանքում ամենակարևորը երջանկությունն է: Ճիշտ է ես որոշ չափով երջանիկ եմ, բայց իհարկե ինչպես և մյուս մարդկանց նման ես էլ եմ տխրում: Կարծում եմ մեր կյանքում շատ կարևոր է երջանիկ ապրել քիչ քան երկար տարիներ և տխուր, տրտում:

2.    Իհարկե վատ է: Մենք հայերս ունենք մի լավ խոսք «Ոսկե միջին»: Սիրում եմ երբ մարդիկ լինումեն այդպես ՈՍԿԵ ՄԻՋԻՆ: Կարծում եմ որ մարդիկ երբեմն չարաշահում են իրենց դիրքը: Դրա համար էլ պետք է հասկանալ, որ միշտ էլ մեկը կհայտնվի որ իրենից լավը կլինի…

3.    Կարծում եմ, որ իր բոլոր խառնած գույները միայն փչացնում էին նրա նկարը: Օրինակ կարելի է արդյոք՞ մարդկանց քթի տակ կանաչ գույն անել, կարծում եմ, որ ՈՉ: Իսկ ինչ կասեք  դեղինի մասին…դա էլ ՈՉ: Կարծում եմ, որ նա մարդկանց պետք է նկարեր այնպես ինչպես տեսնում էր…այդպես հաստատ ավելի լավ կլիներ:

 4.    Նկատել եմ…դա նույնիսկ նկատում են կույրերը…Մարդիկ աղավաղում են այն ինչը պահպանվել է մեր նախնիններից…իսկ ինչ է պահպանվել…ասեմ, արվեստ, որով հպարտանում են ամբողջ աշխարհում: Հիշեք ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱԻՆ, կարծում եմ նրանից կարելի է օրինակ վերձնել: Օրինակներ չէմ ցանկանա բերել, որովհետև կարծում եմ դա իմ խնդիրը չէ, իսկ ես ուղղակի ուզում եմ ասել, որ մարդիկ իրենց թող չզգան ինչպես աշխարհի տեր: Հավատացեք, որ ամեն բան խափուսիկ է…

           

Комментариев: 0

Թարգմանություններ

Ժաննա դ՛Արկի մասին հետաքրքիր թեմաներով, փաստարկներ

 
Հինգ տարի անց, երբ Ժաննա Դարկին այրել էին  Ռուանե շուկայի հրապարակում, Գրանժ-Զորմեում, որը հեռու չէ Սեն-Պրիվեյից, Լոտարինգում, հայտնվեց մի անծանոթ: Երբ նրան հարցնում էին թե ինչ է նրա անունը նա պատասխանում էր, որ նրա անունը Կլոդ է:Նա փնտրում էր Օռելանի կույսի երկու եղբայրներին, որոնցից մեկը, ըստ պատմագիրների ասպետ եւ անվանումը Մեսսեր Պիեր էր, իսկ մյուսը զինակիր էր Փոքրիկ Ժան մականունով: Փնտրումները օրհնվեցին: Եվ երբ եղբայրները տեսան նրան շատ զարմացան: Անծանոթը էթից թռած Ժաննան էր, իրենց մահացած քույրը:Նրանք սկսեցին նրան հարցաքննել: Անծանոթը ասաց, որ նա իսկականից Ժաննան է, Օռլեանի կույսը: Իսկ եղբայրները ճանաչեցին նրան: Հետագայում, նա ճանաչվեց և նրա գործընկերների մոտ:Աղբյուրը՝ http://community.hiblogger.net/lichnost/4983.html
Թարգմանեց՝  Լուսինե Մլքե-Գալստյան
Ժաննա Դարկը ֆրանսուհի չէր նա ծնվել է 1412 թ. Դոմրեմիում, որը այդ ժամանակ էլ, ինքնավար մարզ էր և չէր ընկնում Ֆրանսիական միապետության օրենսդրության տակ: Ժաննան  մինչեւ 19 — րդ դար հայտնի չէր Ֆրանսիայում: Նրա մասին մոռացել էին անմիջապես նրա մահից հետո, նույնիսկ ֆրանսիական լեգենդներում նա երկրորդական դեր ուներ: 18-րդ դարի սկզբում գահին եկած Նապոլեոնը Ֆրանսիայի հպարտությունը արթնացնելու հերոսի կարիք ուներ, եւ նա ընտրեց Ժաննա Դարկին: Նա կանոնարգված էր դեռևս 20-րդ դարում:Աղբյուրը՝ http://1001facts.info/unifacts/
Թարգմանեցի ես՝ Սոնա Խաչատրյանս

Комментариев: 0

Ջաննի Ռոդարի- Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում…«Գլուխ 7»

 

1.    Կատուները որոշել են շան նման հաչել և, իհարկե, այդ նրանց քիչ է հաջողվում. չէ՞որ նրանք դրա համար չեն ծնվել: – 1.Բացատրիր այս մտքի իմաստը. արդյո՞ք սա մարդկանց էլ է վերաբերում, համաձա՞յն ես Մորաքույր Եգիպտացորենի հետ. ինչու՞: 2.Գտե՞լ ես արդյոք այն, թե ինչի համար ես ծնվել:

1.Ես կարծում եմ, որ կան այնպիսի էակներ որոնք չարաշահում են իրենք կոչումն ու իրենց վիճակը, շատ հաճախ մարդիկ  էլ են դրանք անում: «Կատուներըորոշելենշաննմանհաչելև, իհարկե, այդնրանցքիչէհաջողվում. չէ՞որնրանքդրահամարչենծնվել:»Կարծում եմ, որ այս միտքը մեզ ուզում է ասել, որ մենք պիտի լինենք այն ինչ որ կանք…Այո մարդիկ ավելի հաճախ են այդպիսին լինում, որովհետև նրանք կարող են այդպիսին լինել…(նրանք այդ հնարավորությունը ունեն): Այո ես համձայն եմ ՄՈՐԱՔՈՒՅՐ ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆԻ հետ:
2.Ես ծնվել եմ, որովհետև աստված է այդպես ուզել և իհարկե ծնողներս…Ես որպեսզ մարդ կարծում եմ, որ լավն եմ, բայց որպեսզ կայացած մարդ դեռ շատ շուտ է խոսելու մասին, կարծում եմ, որ ես այս կյանքում դեռ շատ դժվարություններ ու երջանկություններ պիտի տեսնեմ, և հաղթահարելով դրանք պիտի առաջ նայեմ, կյանքը հենց ինքը իրենով շատ պարզ է, եթե մենք չէնք բարդացնում: ՇԱՏ ԵՄ ՍԻՐՈՒՄ ԻՄ ԿՅԱՆՔԸ և ՈՒԶՈՒՄ ԵՄ ԱՅՆ ՎԱՅԵԼԵԼ….

 

2.    Անունը կարևոր բանէ, և նրա հետ չի կարելի խաղալ: – Ինչքանո՞վ է անունը կարևոր քեզ համար, ինչպե՞ս ես վարվում նրա հետ:
Կարծում եմ, որ կյանքում առողջությունից հետո ամենակարևոր բանը անունն է: Անունը իմ կարծիքով երկու ձևով է անդրադառնում նրա կրողի վրա: Առաջինը այն է՝ որ մարդկանց անվանումը պետք է տարբեր լինի, որ մարդիկ էլ տարբերվեն: Իսկ երկրորդը, որը ամենակարևորն է՝ մարդու անունը, որպեսզ ՄԱՐԴ: Նրա անունը պետք է լավ ձևով անդրադառնա հասարակության աչքին, թե չէ կարծում եմ, որ տվյալ մարդը էլ ողջ չի լինի…

3.     

Մեկնաբանիր ամենակրտսեր և ամենաավագ կատուների արձագանքը 

 Կաղլիկ-Կատվի մլավոցին:
Ամենակրտսեր կատուն ուզում էր մլավեր երկու պատճառով: Առաջինը՝ համեղ կաթի նման մլավելու համար, իսկ երկրորդը՝ իրենԿԱՏՈՒ զգալու համար (ինքնախաբեության մեջ նա չէր ուզում էլ մնալ):

 

4.    Երբ կատուները կտրեն հաչոցը, կկտրվի այն ժամանակ կկտրի արրքայի պոչը: – Ինչի՞ մասին է խոսքը, համաձա՞յն ես դրա հետ, ինչու՞:

Կարծում եմ, որ դա մարդկանց և այդ քաղաքի ամբողջ բնակցության ՍՈՒՏն էր: Երբ մարդիկ ավելի շուտ կատուները սկսեին ճիշտ ապրել և չստել, թագավորն էլ կզգար որ դա իր վերջը կլիներ: Կարծում եմ, որ դա մարդկանց ուզում էր ասել, որ թագավորն էր մեղավոր իրենց ստերի և թարս ապրելու պատճառը:

Комментариев: 0

Ջաննի Ռոդարի- Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում…«Գլուխ 6»

 

1.      Խաբեբաների աշխարհում ամենափոքրիկ ճշմարտութունն էլ, ավելի շատ աղմուկ է հանում  քան ատոմային ռումբի պայթունը: Դե պատկերացրեք այդքան ստի մեջ ճիշտ, ինչքան էլ որ փոքրիկ լինի:

 

2.Նրա տողերից ուզում եմ հիշատակել լեզուն կտրելը: Նա ուզում էր իր պալատականի լոզուն կտրել ինչա թե նա ճիշտն է ասում: Չգիտեմ միգուցե նա  պատճառներ ունել այդպես ջղայնանալու, բայց չէմ կարծում, որ պետք է կտրեր իրեն օգնած պալատականի լեզուն: Դա բացահայտում է նրան, որպեսզ վատ մարդ որը միայն իրմասին էր մտածում:

 

3.Ես նրան չէմ մեղադրում, չէ որ նրա ոտքը անտանելի ցավում էր, եթե նա չգրեր այդպիսի բաներ նա երևի ցավից սատկեր: Իսկ ինչ վերաբերվում է ինչ կպատահեր նրան նա ընդհանրապես կմաշվեր…չգիտեմ միգուցե նրա համար դա կլիներ ամենա վատ պատիճը…Չգիտեմ ինչ կանեի չէ որ նա տանջվում էր այդ ցավից, բայց ամենինչ կանեի, որ էլ չգրեր, որովհետև երբ բացահայտվեր թագավորի կողմից չէմ ուզում պատկերացնել ինչ կլիներ հետը…

 

4.Հանուն ընդհանուրի ոչ…չէմ հասցրել այդպիսի հերոսությունաներ անել, բայց համոզված եմ եթե զգամ որ ինչ-որ մեկի պետք եմ և նա աջակցության կարիք ունի, հաստատ կօգնեմ նրան ինչով որ կարողանամ:

Комментариев: 0

Ներկայացնում եմ, իմ կարծիքը...

Ես այսօր սկսեցի դիտել շատ ֆիլմեր, հեռուստահաղթրդումներ, լսեցի Հայող Ցեղասպանության 98 ամյակի նոր երգը, (եթե դու էլ ես ուզում լսել, լսիր Այստեղ) Բայց իմ համար ամենատպավորիչ և ամենա սիրելի ֆիլմը դա Արտույտների Ագարակ ֆիլմն է: Այստեղ ամենա դաժան կերպով ցույց է տրվում թուրքերի վերաբերմունքը մեր Հայերիս նկատմամաբ: Եթե չէս դիտել Արտույտների Ագարակ ֆիլմը կարող էս դիտել Այստեղ: Հուսով եմ, որ քեզ դուր կգա: Այդ ֆիլմից հետո ես ավելի ու ավելի եմ ատում թուրքերին, նրանց դաժանությունը ուղղակի սահմաններ չունի: Նաև մի հաղորդում հավանեցի, մի հայ ֆոտոլրագրողի մասին էր, որի անունն էր Արա Գյուլեր: Նա ապրում էր, թուրքիայում, բայց Հայաստանը շատ էր սիրում, շուտով նաև լինելու է նրա ցուցահանդեսը: Նա այնպիսի բարձրաստիճան մարդկանց էր լուսանկարել ինչպիսիք էին՝ Դալին, Փարաջանովը...Նա այժմ 82 տարեկան է, և սիրված է ամբողջ աշխարհում: Մի ամերիկացի, նրա անունով էր կոչել, իր սրճարանը: 

 

Առաջարկում եմ դիտել ԱՐՏՈՒՅՏՆԵՐԻ ԱԳԱՐԱԿ ֆիլմը
և կարդալ Արա Գյուլեր մասին  

Комментариев: 0
Страницы: 1 2 3 4 5 6 ...
накрутка подписчиков вк
Сона Хачатрян
Сона Хачатрян
Было на сайте никогда
Читателей: 1 Опыт: 0 Карма: 1
все 1 Мои друзья