Օլիմպիադա...«Իմանանք անունը, կիմանանք ով է նա». նախագիծ

«Իմանանքանունը, կիմանանքովէնա». նախագիծ

 

·         Ի՞նչ են նշանակում մեր անունները և ի՞նչ ծագում ունեն:

·         Ազգային հերոսների անունները, դրանց ստուգաբանությունը:

·         Ես ու իմ անունով հայտնի մարդիկ. համեմատություններ: 

·         Որոնք են կրթահամալիրում հանդիպող ամենատարածված անունների բացատրությունները:

·         Ընտանիքի անդամների անունների բացատրությունները:

·         Ում անունով եմ անվանակոչվել:

·         «Եթե ես համաձայն չեմ իմ անունի հետ, ի՞նչ անուն կուզենայի ունենալ: Ինչո՞ւ:

 

Իմ անունը Սոնա է, Սոնա անունը նշանակում է բարձրահասակ, նրբուհի: Ես սկզբում չէի սիրում իմ անունը: Սոնա անունը հայկական ծագում ունի և բացի դրանից մեր հայազգի վարդապետի մեծն Կոմիտասի սիրած կնոջ անունն է: Մեր դպրոցում շատ Սոնա անունով աղջիկներ կան և զարմանալին այն է որ միքանիսի ազգանուններն էլ են համընկնում: Նաև երկու հոգու հայրանուններն են համընկնում (Սոնա Խաչատրյան Արամի):  Մեր տանը ապրում ենք ես, մայիկս, հայրիկս և եղբայրս…Եղբորս անունը Գևորգ է իր անունը նշանակում է հողագործ, երկրագործ: Մայրիկիս անունը Հասմիկ է իր անունը ծաղկի անուն է: Հայրիկիս անունը Արամ է ճիշտն ասած ես չգիտեմ ինչ նշանակություն ունի:  Անունս տատիկիս անունով են դրել Սոնա: Սկզբում մտածում էի որ մեծի անուն է բայց սկսեցի այն սիրել, երբ իմացա իր նշանակությունը: Սկզբում ուզում էի անունս փոխել ավելի ժամանակակից անուն կրել օրինակ Լիլիթ կամ Նարե, բայց հասկանում եմ ինձ միայն Սոնա կսազեր: Իմ անունով գրեթե հայտնի մարդիկ չկան գիտեմ, որ Լեհաստանում մի կայսրուհի է եղել որի անունը եղել է Սոնա, նա շատ բարի էր և ամենինչ արել է իր ժողովրդի համար: Ես իմ և նրա մեջ տեսնում եմ շատ քիչ նմանություն այն որ մեր անունները նույն են և որ նա բարի է ես իմ մեջ տեսնում եմ բարի մարդու: Արդեն ասացի որ մեր կրթահամալիրում շատ է կրկնվում Սոնա անունը, նաև տարածված է Աննա անունը որը նշանակում է սրբություն, բարություն, Լուսինեն էլ է տարածված մանավանդ ուսուցիչներն են կրում այդ անունը Լուսինե նշանակում է լույս, լուսին:

Обсудить у себя 0
Комментарии (0)
Чтобы комментировать надо зарегистрироваться или если вы уже регистрировались войти в свой аккаунт.
накрутка подписчиков вк
Сона Хачатрян
Сона Хачатрян
Было на сайте никогда
Читателей: 1 Опыт: 0 Карма: 1
все 1 Мои друзья